02 10 2020

Ադրբեջանի բնակչությունն ու տնտեսությունը «ճռռում» են վարկերի տակ. Արա Գալոյան

Ադրբեջանի բնակչությունն ու տնտեսությունը «ճռռում» են վարկերի տակ. Արա Գալոյան

Արա Գալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տնտեսությամբ հետաքրքրվողները կփաստեն, որ բավական բարդ է ադրբեջանական կայքերում հավաստի տեղեկատվություն գտնելը:

Տվյալների փոխարեն մի գլուխ ծրագրեր են ու խոստումներ: Օրինակ հենց այս ամիս երկրի ղեկավարը նոր ծրագիր ներկայացրեց 2030թ-ին ՀՆԱ-ն կրկնապատկելու մասին:

Բայց բառացիորեն 2 օր հետո նրա նախարարներից մեկը հարցազրույցում ասաց, որ երկրի դատարաններում առկա 700 հազար գործերի կեսից ավելին ժամկետանց վարկերի մասին հայցեր են:

Այս երկրում վարկային միջին տոկոսադրույքը տարեկան 30-35 % է: Ուստի զարմանալի չէ, որ բնակչությունն ու տնտեսությունը «ճռռում» են վարկերի տակ:

Հնուց հայտնի է, որ պատերազմը բնակչությանը երկրի ներքին խնդիրներից շեղելու ամենահարմար միջոցն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ