ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն․ վարչապետի հայտարարած թվերը իրականության հետ կապ չունեն
Ամենավերջին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ առևտուրը նվազել է 10,4 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը (խանութներում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական ապրանքների շուկաներում, կրպակներում, այլ առևտրային օբյեկտներում) կրճատվել է 17,6 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում ծառայության ոլորտը անկում է գրանցել 21,6 տոկոս։ Հետևաբար, վարչապետի հայտարարած օգոստոս ամսվա ՀԴՄ շրջանառության միայն 2,5 տոկոս նվազումը տնտեսագիտական տրամաբանությունից դուրս է և չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է․ մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն, և հաջորդ ամիսների ընթացքում ավելի վատ ցուցանիշներ կունենանք, եթե գործող իշխանությունները չվերանայեն իրենց սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և կադրերին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը