31 08 2020

Միայն երկու փողոցում 30 տարածքում բիզնես է փակվել․ Նարեկ Մանթաշյան

Միայն երկու փողոցում 30 տարածքում բիզնես է փակվել․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը գրում է․

««Կորոնավիրուսը տնտեսական նոր հնարավորություն է» ասաց աշխարհի ամենատգետ վարչապետը:

Այս լուսանկարը հավաքական կերպարն է, այստեղ պատկերված է Երևանի ամենաբանուկ փողոցներից երկուսի՝ Թումանյանի և Սայաթ-Նովա փողոցների այն բիզնես տարածքները, որոնք ժամանակ առաջ աշխատում էին: Հիմա միայն այդ երկու փողոցներում 30 տարածք վարձով է տրվում:

Սա է արդյո՞ք տնտեսական հնարավորությունն ու հեղափոխությունը:

30 տարածքում բիզնես է փակվել, սա նշանակում է առնվազն 90 ընտանիք զրկվել է եկամտից ( 30 տարածքի սեփականատեր, 30 բիզնեսի սեփականատեր և առնվազն 30 աշխատակից) հիշեցնեմ սա միայն երկու փողոցներում:
Նիկոլի Հայաստանը սա է և այսպես է նա հասկանում տնտեսությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ