Այս ճգնաժամը ցույց տվեց, որ մենք դեռևս ուժեղ ազգային պետության կարիք ունենք: «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից» խորագրով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Նման ճգնաժամերի ժամանակ զգացվում է, թե որքան թույլ է պետությունը: Մեր դեպքում տարիներ շարունակ, նաև ներկայումս եղել է հետևյալ մոդելը՝ ուժեղ իշխանություն, թույլ պետություն: Եվ սրա արդյունքում նման ճգնաժամերը մեզ համար դառնում են աղետալի, և մարդկանց մեծ մասը մեծ վնասներ են կրում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը