News.am-ը գրում է․ «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը:
«Գեղամ Գեւորգյանը մինչեւ ռեկտորի պաշտոնակատար դառնալը հանդիսանում էր «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ: Հիմնադրամների մասին օրենքով չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ: Երբ Գեւորգյանի թեկնածությունը դրված էր ռեկտորի պաշտոնում, հոգաբարձուների խորհուրդն այդ մասին տեղյակ չի եղել, Գեւորգյանը պաշտոնապես չի զգուշացրել, որ ինքն այլ աշխատանք է իրականացնում, եւ առկա է եղել օրենքի առերեւույթ խախտում: Այդ հիմքով ես դիմեցի դատարան` երկու պահանջով` բեկանել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նրա ընտրվելու որոշումը, երկրորդ` պահանջեցի դադարած համարել նրա լիազորություններն ընտրման պահից: Դատարանը բավարարեց պահանջները»,- ասաց Հեքիմյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը