2020 թվականի հունիսին արձանագրվել է 1,4 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1,9 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը ավելացել է և կազմել 1,7 տոկոս։ Միևնույն ժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է նախորդ ամսվա 0,8 մակարդակի վրա։ Այս մասին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրվել է համաշխարհային տնտեսության և արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը համահունչ է եղել դրամավարկային քաղաքականության ծրագրում կանխատեսված զարգացումներին։ Եռամսյակի վերջում, սակայն, հիմնական ապրանքահումքային շուկայում գները ձևավորվել են սպասվածից փոքր ինչ բարձր մակարդակում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը