Մարտից մենք կորնավիրուսային խնդրիների մեջ ենք և ապրիլն ամբողջությամբ անցկացրեցին արգելափակման տրամաբանության մեջ և ամենակարևոր պրոբլեմը, որ այդ ընթացքում ունեցանք՝ կապված էր մեր տնտեսության հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեսնում էինք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է և, ըստ էության, ապրիլին մենք արձանագրեցինք, որ ՀՀ-ում փակվել է 71 471 աշխատատեղ: Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով՝ եկանք եզրակացության, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև, եթե մենք ամբողջությամբ կենտորնանանք միայն առողջապահական սեգեմնտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կուենանանք, այլև տնտեսական փլուզում ու որոշեցինք գնալ այսպիսի ճանապարհով, որ թույլ չտանք տնտեսության փլուզում»,- նշեց նա:
Մանրամասն` տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը