Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է ՀՀ բանկային համակարգի կողմից 2020թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալների դինամիկային:
2020թ.-ի ապրիլին 2019թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ ՀՀ առևտրային բանկերի միջոցով ներգրավված ավանդների ծավալը կրճատվել է 2.6%-ով` կազմելով շուրջ 2.5 տրիլիոն ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ անկումը եղել է 3.3%: Հետաքրքրական է նկատել, որ 2020թ.-ի մարտին փետրվարի համեմատ նվազել են դրամով ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդները, մինչդեռ դոլարով ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալները աճել են (տե՛ս գծապատկեր 1): Դրամով ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալների փոփոխությունը արձանագրել է համապատասխանաբար՝ 2.7 և 2.2% անկում, իսկ դոլարով ավանդների ծավալների աճը կազմել է համապատասխանաբար՝ 4.5 և 2.8%:
Այս երևույթը բացատրվում է երկու հանագամանքով՝
Իսկ արդեն համաճարակի խորացմամբ և դրանով պայմանավորված տնտեսական ազդեցության հետևանքով 2020թ.-ի ապրիլին մարտի համեմատ, տնային տնտեսությունների դոլարով, ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդները՝ համապատասխանաբար գրանցեցին շուրջ 7.2 և 6.2% անկում: Տնային տնտեսությունների դրամով ժամկետային ավանդները ևս 0.6% անկում գրանցեցին՝ կազմելով շուրջ 574.7 մլրդ ՀՀ դրամ, մինչդեռ ցպահանջ ավանդերը ավելացել են 9.5%-ով՝ կազմելով շուրջ 202.6 մլրդ ՀՀ դրամ: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ համաճարակի տնտեսական ազդեցությունը հանգեցրել է նրան, որ տնային տնտեսությունները սկսել են վերցնել ժամկետային ավանդներ, ինչպես նաև ցպահանջ դոլարով ավանդներ, որոնց որոշ մասը փոխարկելով դրամի փոխացվել են ընթացիկ դրամային հաշվին, իսկ հետ վերցված ավանդների մեծ մասը ուղղվել են ընթացիկ կարիքները և/կամ ծախսերը հոգալու համար: Ձեռնարկությունների դեպքում 2020թ.-ին նախորդ ամսվա համեմատ ամենամեծ անկումն արձանագրվել է վերջիններիս դոլարային ցպահանջ ավանդների կտրվածքով` 18.9 մլրդ ՀՀ դրամի չափով (13%)՝ կազմելով 134.9 մլրդ ՀՀ դրամ: Ձեռնարկությունների դրամով ցպահանջ, ինչպես նաև ժամկետային ավանդները համապատասխանաբար գրանցեցին 1.7 և 3.7% անկում, մինչդեռ վերջիններիս դոլարով ժամկետային ավանդներն այդ նույն ժամանակահատվածում ավելացան շուրջ 4.6 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով 57.9 մլրդ ՀՀ դրամ: Այս աճը թերևս կարելի է բացատրել այն հանգամանքով, որ այն ձեռնարկություններից որոշները, որոնց գործունեությունը դադարեցված է եղել, իրենց դրամական միջոցները ներդրել են դոլարով ժամկետային ավանդ՝ հետագայում անհրաժեշտության դեպքում դրանք հետ վերցնելու նպատակով:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալներն անկում են արձանագրել՝ համաճարակի տնտեսական ազդեցությամբ պայմանավորված: Ինչ վերաբերում է տարեկան ծավալների փոփոխությանը, 2019թ.-ի դեկտեմբերի համեմատ, ապա այդ փոփոխությունը բացառապես պայմանավորված է լինելու հատկապես միջին և միջինից բարձր եկամուտների մակարդակ ունեցող տնային տնտեսությունների իրական եկամուտների փոփոխությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը