16 06 2020

Նիկոլ Փաշինյանը նախկինների՝ 2015թ․ արածը վերագրում է իրեն



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Աշնակ» ենթակայանի կառուցման վերաբերյալ։ Մի քանի տվյալ է նշում՝ ենթակայանի կառուցման օգուտը, ծախսված գումարը, ակնկալվող արդյունքը, շեշտում է, թե 1987 թվականից ի վեր չի վերակառուցվել ու նշում է, թե շահագործման կհանձնվի 2020 թվականին՝ տպավորություն ստեղծելով, թե 1987-2020 թվականների ընթացքում աշխատանք չի կատարվել։ Պարզվում է, սակայն, որ ենթակայանի վերակառուցման ծրագրի մեկնարկը տրվել է 2015 թվականին։ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015թ . ապրիլի 8-ին ստորագրվեց «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման վարկային համաձայնագիրը», որին նույնպես հավանություն է տվել գործադիրը: Բանկը, ըստ համաձայնագրի, տրամադրելու էր 52 մլն ԱՄՆ դոլար վարկ, որով նախատեսվում էր վերակառուցել «Աշնակ» ենթակայանը, Երևանի ՋԷԿ-ի ենթակայանը, անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել ենթակայանների և օդային գծերի սպասարկման և նորոգման համար:

Փաստորեն, հերթական դեպքն է, երբ վարչապետը «նախկինների» արածը վերագրում է իրեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ