Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ կառավարությունը փոշիացրել է շուրջ 206 մլն դոլար
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ Վարչապետը ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), երբ այդ գումարները կարելի էր ուղղել բուն վարակի տարածումը կանխելու համար, մատնանշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրները այդքան գումար չեն բաժանել: հիշեցնեմ, որ դեռ մարտ 23-ին ՀՅԴ Գերագույն մարմինը ՀՀ կառավարությանն առաջարկել էր պետական միջոցները ծախսել հիվանդների բուժման, կարանտինային պայմանների ապահովման և պարենավորման վրա: Առ հասարակ, անհնար է և հիմարություն կարանտինի պայմաններում խրախուսել տնտեսական ակտիվությունը: Ցավոք, կառավարությունը, տուրք տալով իր պոպուլիստական գործելաոճին, անտեսեց բոլոր առաջարկությունները և օգնության ձեռքերը: Ներկայումս ճգնաժամը ավելի է խորանում, իսկ կառավարության զուտ ցանկությունը բավարար չէ խնդիրները հաղթահարելու համար: Հարկավոր է օր առաջ ապահովել ազգային ներուժի համախմբում` մի կողմ թողնելով անձնական և քաղաքական բոլոր նկրտումները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը