ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում որոշում կայացրեց հաստատել ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը:
Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ծրագրի նպատակն է Հայաստանում գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգը:
«Դա հնարավորություն կտա զգալիորեն բարելավել , կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը:
Ծրագիրը նախատեսում է խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման էլեկտրոնային հարթակի ստեղծում, որի մեկնարկը տրվելու է այս տարվանից: Կհաշվառվի և կհամարակալվի ՀՀ-ում շուրջ 800 հազար խոշոր եղջերավոր կենդանի, որի համար անհրաժեշտ կլինի այս տարի ձեռք բերել 1,6 մլն ականջապիտակ, իսկ հաջորդ տարիներին շուրջ 245 հազար տարեկան:
Ծրագրի բյուջեն 2020-2023 թվականներին կկազմի 1,4 մլրդ դրամ»,-ասաց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը