Կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունն առաջինը կրեց զբոսաշրջության ոլորտը: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Հենց սկզբի օրերից հյուրանոցային գործունեությունը, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնք պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը գործնականում զրոյացավ, ունեցան իրական տնտեսական ցուցանիշների զգալի անկում: Մենք դրանից հետո տեսանք ավելի մեծամասշտաբ փոփոխություններ, որ տեղի են ունենում համաշխարհային տնտեսության մեջ, դրանք հատկապես մեծ չափով են ազդում այն տնտեսությունների վրա, որոնք ինտեգրված են միջազգային տնտեսական հարաբերություններում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը