03 06 2020

Ավիաընկերությունների սև ցուցակում հայտնվելը անորակ կառավարման հետևանք է. Միքայել Մելքումյան



Շատ բացասական եմ գնահատում մեր ավիաընկերությունների սև ցուցակում հայտնվելը: Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ինձ Ղազախստանից հայ օդաչուներ էին զանգահարել, նաև Ռուսաստանի մարզերից, ովքեր տարբեր երկրներում աշխատում են և կոչով դիմել էին, որ պետք է կառավարությունը երկխոսություն սկսի օդաչուների հետ, որովհետև ինչպես հայ բժիշկները, այնպես էլ օդաչուները բարձր ինտելեկտ և պրոֆեսիոնալ ներուժ ունեցող մարդիկ են, բայց, ցավոք, ես չեմ տեսնում այդ երկխոսությունը»,- ասաց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ