07 03 2023

Արամ Գաբրելյանովը ևս «սև ցուցակում» է․ Հայտնի մեդիամենեջերին օդանավակայանում արգելել են Հայաստան մտնել



Ռուսաստանում բնակվող հայազգի ամենահայտնի լրագրողներից և մեդիամենեջերներից Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան արգելվել է։ «Զվարթնոց» օդանավակայանից նրան թույլ չեն տվել մուտք գործել հայրենիք՝ պարզաբանելով, որ անցանկալի անձ է Հայաստանում։

«Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը Հայաստան էր գալիս մեկ օրով՝ քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հրավերով, Սողոմոնյանի կազմակերպած լրագրողական վարպետության հատուկ դասընթացներին դասախոսությամբ հանդես գալու։

Կատարվածի վերաբերյալ Yerevan.Today-ը մեկնաբանություն խնդրեց Վիկտոր Սողոմոնյանից։

«Այս դասընթացներին հրավիրել էի ՌԴ-ից տարբեր մասնագետների, որոնց թվում էր Արամ Գաբրիելյանովը, որը հայ ազգի ամենահայտնի լրատվական մենեջեներից մեն է և հայտնի հայ լրագրող։ Վերջին օրը ինքը պետք է հանդես գար երկու ժամ լրագրողների վարպետաց դասընթացով, հաջորդ օրը մեկներ։ Այսինքն՝ ընդամնեը մի քանի ժամով էր գալու և բացառապես այս դասընթացներին մասնակցելու համար։ Ցավոք, ժամանելուն պես պարզվեց, որ ինչ-որ խնդիր կա անձնագրի հետ կապված։ Հետո պարզվեց, որ մուտքի հետ է կապված։ Մոտ երեք ժամ ինչ-որ բան էին ճշտում, ասացին, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Տոմսը փոխեց և վերադարձավ։

Ցավում եմ այս միջադեպի համար։

Նախ ափսոսում եմ, որ ունկնդիրները չկարողացան լսել Գաբրիելյանովի վարպետաց դասը, որովհետև իրոք բազմափորձ լրագրող է։ Ափսոսում եմ, որ ինքը չկարողացավ մտնել Հաայստան։ Եվ ընդհանրապես, ստացվեց, որ իմ հրավերով գալիս էր և խոչընդոտվեց, դարձավ մեկ ուրիշ բան։ Այլ պատմություն երևի կա այս ամենի տակ։ Ցավում եմ, ներողություն եմ խնդրում և՛ ունկնդիրներից, և՛ Գաբրիելյանովից, որ այսպես ստացվեց։ Բայց հուսով եմ՝ բոլորը հասկանում են ինչ է տեղի ունենում։ Այսօրվա Հայաստանում այդպես է»։

Վիկտո Սողոմոնյանը ասաց, որ տեղյակ է՝ Արամ Գաբրիելյանովը շփվել է սահմանապահների հետ, նրա հետ կապ են հաստատել ՌԴ դեսպանատնից, հյուպատոսի հետ է զրուցել, խնդիրները քնարկվել են։ Նա նշել է, որ Մոսկվա վերադառնալուն պես իր տեսակետը կհայտնի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ