Վերջին 4 ամիսներին ՀԴՄ կտրոններով արտացոլված իրացման շրջանառության նախորդ տարվա համեմատ շուրջ 20 տոկոս անկում ունենք: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
«Բնակաբանար այդպես էլ պետք է լիներ: Սա պայմանավորված է այն առումով, որ գործունեությնա որոշ տեսկաներ սահմանափակված են եղել և չեն գործել, որոշ տեսակներ էլ մասամբ են եղել սահամնափակված: Եվ այս առումով պետք է նշեմ, որ սա օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված խնդիր է»,- նշեց բանախոսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը