16 05 2020

Ինչո՞ւ ՀՀ-ում չեն աշխատում գործարանները, որոնց բացմանը ներկա է եղել Փաշինյանը․ հարց՝ վարչապետին

Ինչո՞ւ ՀՀ-ում չեն աշխատում գործարանները, որոնց բացմանը ներկա է եղել Փաշինյանը․ հարց՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ պատասխանեց Yerevan.Today-ի հարցին, թե ինչու Հայաստանում չեն աշխատում Բալոնների գործարանը, Հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանը, Սևանի շաքարի գործարանը Ալավերդու պղնձաձուլարանը, բամբակի վերամշկման գործարանը, որոնց մի մասի բացմանը մասնակցել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես լինում եմ շատ վայրերում, շատ գործարաններում,, բայց այդ գործարանների հետագա աշխատանքի պատասխանատվությունը կրում է առաջին հերթին այդ ընկերության ղեկավարությունը: Այլ բան, թե արդյոք կառավարությունը ստեղծել է բավարար պայմաններ ընկերությունների գործունեության համար: Իմ բերած 100 փաստերի մեջ տասնյակ փաստեր են արձանագրված, որ ՀՀ-ում տնտեսական գործունեության ծավալելու համար բավականին լավ պայմաններ են ստեղծվում, որոնք իդեալկան չեն, բայց բարելավվում են: Այդ ընկերություններից մեկի սեփականատերը «Սանիթեքի» սեփականատերն էր, «Սանիթեքի» հետ կապված խնդիրը գիտեք: Այդտեղ կան նաև ընկերություններ, որոնց սեփականատերերը կամ ղեկավարները կոռուպցիոն գործերով գտնվում են հետախուզման մեջ»: Նա հավելեց, որ երբ որևէ մեկն իրեն հրավիրում է իր տնտեսական գործունեությունը ներկայացնելու համար, ինքը չի խուսափում. «Բայց եթե որևէ մեկը մտածել է, որ իմ որևէ տեղում գտնվելն իրենց ազատելու է իրենց՝ օրենքի առաջ իրենց ունեցած պատասխանատվությունից, այդպիսի բան լինել չի կարող: Այդ ընկերությունների աշխատելու պատասխանատվությունն իմ վրա չէ: Այո, ուրախալի կլիներ, եթե այդ ընկերություններն աշխատեն: ՀՀ-ում ընկերություններ են բացվում, փակվում, կարևորը, թե որքանով է դա տեղի ունենում կառավարության ապօրինի, սուբյեկտիվ գործողությունների արդյունքում: Այդ առումով զրո է ազդեցությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ