07 05 2020

ԱԱՏՄ տեսուչները ՀՀ ողջ տարածքում մշտադիտարկում են անցկացնում

ԱԱՏՄ տեսուչները ՀՀ ողջ տարածքում մշտադիտարկում են անցկացնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզային տարածքային ստորաբաժանումները հանրապետությունով մեկ իրազեկման եւ մշտադիտարկման լայնածավալ աշխատանք են իրականացնում։ Այս մասին ասված է ԱԱՏՄ Ֆեյսբուքյան էջում։

«ԱԱՏՄ տեսուչները տնտեսվարողներին իրազեկում են, որ, հիմք ընդունելով ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ.-ի № 298-Ն որոշումը, Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի № 63 եւ № 65 որոշումներով սահմանվել են Որոշման Հավելված 1-ով ժամանակավորապես չսահմանափակված (թույլատրված) տնտեսական գործունության տեսակներով զբաղվելու կանոնները՝ նպատակ ունենալով կանխարգելել տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը»։

ԱԱՏՄ-ն հորդորել է խստիվ պահպանել նշված որոշումների հավելվածներով սահմանված դրույթները։

Տեսչական մարմինը տեղեկացնում է նաև, որ ժամանակավորապես չսահմանափակված գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

«Միաժամանակ, իրազեկման աշխատանքների ընթացքում իրազեկման թերթիկներ են ուղարկվում հազարավոր տնտեսվարողների էլեկտրոնային հասցեներին, պատրաստվում են տեղեկատվական նյութեր», նշված է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ