06 05 2020

90 տոկոսից ավել հարկ վճարող ներգրավված է աջակցության ծրագրերում. Միքայել Փաշայան



ՀՀ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե արդյոք ներելու են այն հիմնարկներին, որոնք հնարավորություն չեն ունեցել կատարելու իրենց հարկային պարտավորությունները։ 

«Եթե պատկերացնենք, որ ինչ-որ տնտեսվարողի հարկը ներում ենք, տնտեսվարողը եկամտահարկը չի վճարում աշխատողին, որն ունի վերցված հիփոթեք, որի տոկոսները փակվում են եկամտահարկով։ Այդ տոկոսները չվճարելու պատճառով բանկն ընկնում է ավելի վատ վիճակի մեջ և տնտեսական շղթան խաթարվում է»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վերջինս նկատեց՝ պետական աջակցության ծրագրերի պահանջներն անընդհատ թուլացվել են և եթե այդքան թուլացումներից հետո հարկ վճարողը չի կարողացել ներգրավվել կառավարության աջակցության միջոցառումներում, ապա պաշտոնյայի կարծիքով այստեղ կարելի է անհատական հասկանալ այդ հարկ վճարողի հետ կապված խնդիրները։

«Երբ մեր հարկ վճարողների ցանկերը նայում եմ, կարող եմ ասել, որ մենք արդեն ունենք 90-ից բարձր տոկոս հարկ վճարողների ընդգրկվածություն աջակցության միջոցառումներում»,-հավելեց Միքայել Փաշայանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ