Մենք պետք է վստահ լինենք, որ տրամադրվող միջոցները վերադառնալու են: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում անցկացվող ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սև ցուցակում հայտնված ՓՄՁ-ների համար աջակցություն է նախատեսվում:
«Եթե սև ցուցակում հայտնվելը կապված է վարկունակության հետ, ապա այն չի կարող աջակցություն ստանալ»,-ասաց Մարգարյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տրամադրվող վարկ պետք է իր նպատակին ծառայի:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը