«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղակալ Անի Իսպիրյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։
Անի Իսպիրյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2007 թվականին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել 2017 թվականին Ռուսաստանի Դաշնությունում, որը միանձնյա սեփականությամբ է գնված։
Էկոնոմիկայի փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 102 հազար ռուբլի եւ 3 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6500 ռուբլի եւ 2 մլն դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 հազար դրամ։ Նախարարի տեղակալի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 935 հազար դրամ, որից 14 մլն 901 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 33 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից։
Հավելենք նաեւ, որ Անի Իսպիրյանը մինչ փոխնախարարի պաշտոն ստանձնելը ապրել եւ գործունեություն է ծավալել Ռուսաստանի Դաշնությունում։ Մասնավորապես, 2014-2018 թվականներին նա աշխատել է Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի «Ցենտր» դաշնային պետական ունիտար ձեռնարկությունում (ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն)՝ որպես բիզնես վերլուծաբան, եղել է ռազմաարդյունաբերական ոլորտի ներդրումային նախագծերի ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար։
Այնուհետեւ՝ մինչեւ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիայում աշխատելը, Իսպիրյանը եղել է «Մոդուլ» ՍՊԸ շինարարական ընկերությունում գործադիր տնօրեն։ Կարճ ասած, եզակի ապահովված փոխնախարարներից է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը