23 04 2020

Հարկերի չեղարկում չենք քննարկում, բայց ոչինչ բացառել պետք չէ․ Դավիթ Անանյան



Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել, չեն գեներացրել հարկման օբյեկտներ, հետևաբար, չեն ունենալու հարկային պարտավորություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների համար հարկային արտոնություններ կսահմանվեն, որոնք այս օրերին չեն աշխատում:

«Հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում նախատեսող արտոնություններ այսօր չեն քննարկվում: կարող են քննարկվել հարկային  արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ: Ոչինչ բացառել պետք չի, բայց հարկային արձակուրդների թեմա կարող է քննարկվել՝ ելնելով նրանից, թե դեպքերի զարգացումն ինչ ընթացք է ստանում»,-ասաց Անանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ