Մինչև ապրիլի 6-ը էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացն իրականացնելու նպատակով կարող են ներկայանալ մաքսային մարմին մինչև ապրիլի 30-ը ներառյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը։
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերված, սակայն չմաքսազերծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մինչև սույն թվականի ապրիլի 6-ի ժամը 23:59-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները, մաքսազերծման գործընթացը կազմակերպելու նպատակով, կարող են ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ներառյալ։
Կոմիտեն հիշեցնում է, որ դիտարկվելու են միայն ձախակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող ավտոմեքենաները՝ դրանց մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ձեռքբերման հիմնավորումը մաքսային մարմնի կողմից ընդունվելու դեպքում»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը