15 04 2020

Ոչ ոք՝ ոչ մեկի չի դրդում վարկ վերցնել․ ԿԲ ներկայացուցիչ



«Ոչ ոք՝ ոչ մեկի չի դրդում վարկեր վերցնել: Ընդհակառակը, մեր կառավարությունը և բազմաթիվ երկրների կառավարություններ հնարավորություն են ստեղծել բիզնեսներին, որպեսզի կարողանան օգտվել ֆինանսական ռեսուրսներից: Ճգնաժամերի ժամանակ սովորաբար իրական հատվածի կազմակերպություններն ունենում են իրացվելիության խնդիր, և ՀՀ կառավարությունը ստեղծել է օժանդակության ծրագրեր, որոնք հնարավորություն կտան կազմակերպություններին լրացնելու իրենց իրացվելիության բացը և օժանդակելու ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն ապահովելու համար»,- Կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց  Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը, պատասխանելովկԿառավարության առաջարկած ծրագրերի զգալի մասում ֆիզիկական և իրավաբանական անձանց դրդում են դիմել նոր վարկերի համար արդոք սա ռիսկեր չի՞ ստեղծում հետճգնաժամային շրջանում ֆինանսական կայունության տեսանկյունից։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ