Կառավարության անունից «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին հղած՝ մատակարարվող գազի գնի փոփոխության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ նամակի պատասխանը դեռ չի ստացվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Դեռևս պատասխան չկա, սակայն, կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կար, ինչով էլ պայմանավորված է այս իրավիճակը։ Կարծում եմ` ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,–ասաց փոխվարչապետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը