08 04 2020

Որոշ ապրանքների և բուժպարագաների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են

Որոշ ապրանքների և բուժպարագաների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով:

Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ:
Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա:

Ուժի մեջ է մտել նաև 34 N որոշումը, որով ընդլայնվել է ս.թ. մարտի 16-ի որոշմամբ հաստատված մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող անհատական պաշտպանության միջոցներ, ախտահանման միջոցներ, առանձին բժշկական սարքավորումներ և նյութեր ներառող ապրանքների ցանկը, որոնց ներմուծման մաքսատուրքը զրոյացվել են։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ