07 04 2020

700 հազար դիմակ «տակից» եղել է, տնտեսվարողները թաքցրել են․ ՏՄՊՊՀ նախագահ

700 հազար դիմակ «տակից» եղել է, տնտեսվարողները թաքցրել են․ ՏՄՊՊՀ նախագահ

ԱԺ տնտեսական հարցերի մտշական հանձնաժողովի նիստում Տտնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ ՀՀ-ում 700 հազար դիմակ է եղել, երբ դեղատներում դիմակ չկար։ Այսպես ասած, «տակից» դիմակ եղել է։

Գևորգյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն չի կարող միջամտել սպառողական շուկայում գների կարգավորմանը: Գործընթացին կառույցի միջամտությունը, ավելորդ սահմանափակումները, ըստ Գեղամ Գևորգյանի՝ կարող է մեծացնել ստվերային շուկայի ծավալը:   «Այնուամենայնիվ, Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները կարող էին խանութներին ապրանքներով ապահովել»,- ասաց Գեւորգյանը:

«Եթե շուկայում սահմանափակենք վաճառքի ծավալները՝ ավելորդ խուճապ է առաջանալու։ Գին սահմանելու դեպքում հետևյալ խնդիրը կա․ եթե մենք հանկարծ փորձենք իրենց ասել՝ այս գնով վաճառեք, սև շուկա է առաջանալու 5 րոպե հետո, ինչպես դիմակների դեպքում էր։ Ասեցինք՝ ով դիմակը թանկ ծախեց, տեսեք` ինչ ենք անելու, թանկ առած դիմակները չկարողացան վաճառել, որովհետև մտածեցին՝ հեսա ՏՄՊՊՀ-ն ընկնելու է հետևներիցս, և «սև շուկա» առաջացավ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ