03 04 2020

ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀԴՄ կիրառման կանոնների խախտում է արձանագրել

ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀԴՄ կիրառման կանոնների խախտում է արձանագրել

 

 Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է հրապարակել, Վարդան Միլիտոնյանի հրապարակած տեսանյութի վերաբերյալ՝ նշելով, որ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային Արաբկիրի բաժնի կողմից իրականացված ռիսկերի տեսողական նույնականացումների ընթացքում Երևանի Դավթաշեն 2-րդ փողոց 37 հասցեում գործող մթերային խանութում նույնականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման ռիսկեր, այդ թվում` արտակարգ դրության ժամանակահատվածում:

«Հրապարակվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների ճշտության ստուգման հանձնարարագիր: Համաձայն հանձնարարագրի իրականացված ստուգման առաջին իսկ օրը՝ 02.04.2020թ., ժամը 14:00-ի սահմաններում, առաջին գնմամբ՝ 1250 դրամ արժեքով, արձանագրվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀԴՄ կիրառաման կանոնների խախտումը:

Հարկ է նշել, որ նշված ժամի դրությամբ տնտեսվարող սուբյեկտի կողմից տպագրվել էր չնչին գումարի ՀԴՄ կտրոն, որը, ըստ էության, նման խանութի համար անարժանահավատ է: Նախաձեռնված թեմատիկ հարկային ստուգմանը նախորդել են նաև վերլուծական աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտի ձեռքբերումները կրկնակի գերազանցում են իրացման շրջանառությունը, ինչը նույնպես վկայում է տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացման շրջանառության թերհայտարարագրման մասին:

Տեսանյութում նշված` երեք աշխատող ունենալու վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ տնտեսվարող սուբյեկտը 02.04.2020թ. դրությամբ ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատող»,- ասված է հրապարակման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ