03 04 2020

ՊԵԿ-ը դիմում է 2019-ին ավտոմեքենա օտարած անձանց



2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է հայտարարագրման հետ կապված մնացած գործողությունները նույնպես կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած ֆիզիկական անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ: Դրանք տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքի էլեկտրոնային ծառայություններ բաժնի «Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն» ենթաբաժնում:

Քաղաքացիները կարող են զանգահարել ՊԵԿ՝ կատարված գործարքների մասով հաշվետվության լրացման ձևաչափը և վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար: Այնուհետև մինչև պարտավորության վճարման վերջնաժամկետը՝ ապրիլի 20-ը անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին՝ 900008000490՝ փոխանցման փաստաթղթում պարտադիր նշելով հարկ վճարողի հաշվառման համարը:

  • 1) Նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն ունեցող ֆիզիկական անձինք պետք է մուտք գործեն «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»: 
  • Ի դեպ, էլեկտրոնային ստորագրության ակտիվացման քայլերը նկարագրված են www.ekeng.am կայքում:
  • 2) Իսկ նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն չունեցող ֆիզիկական անձինք առցանց լիազոր գրանցվելու համար կարող են լիազորել այլ անձի, ով ունի նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն:

Լիազոր անձը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին, ցանկալի
է` ըստ բնակության վայրի, պետք է ներկայացնի.

  • ֆիզիկական անձի կողմից լրացված և ստորագրված դիմումի լուսապատճեն
  • ֆիզիկական անձի կողմից լիազորին տրված, ստորագրված լիազորագրի լուսապատճեն,
  • էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հաղորդագրություն՝ նշված հղումով մուտք գործելու համար,
  • ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
  • լիազորված անձի նույնականացման քարտի լուսապատճեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ