31 03 2020

Ռուսական գազի գնի բարձր մակարդակը չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ստեղծված իրավիճակին

Ռուսական գազի գնի բարձր մակարդակը չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ստեղծված իրավիճակին

Մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը` հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:

Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են ներկայիս դժվարին պայմաններում տնտեսության գործունեությունը:մԿողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ներկրում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանն ընդգծել են բնական գազի գնի բարձր մակարդակը` նշելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր ստեղծված իրավիճակին:

Բելառուսի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունը` քննարկելու համար ստեղծված տնտեսական մարտահրավերները: Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ալեքսանդր Լուկաշենկոն` որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկրի ղեկավար: Կողմերի համաձայնության գալու դեպքում Բելառուսը կառաջարկի հանդիպումը կազմակերպել նեղ շրջանակում՝ ապահովելով պատվիրակությունների յուրաքանչյուր անդամի առողջությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ