28 03 2020

Վեց ժամով արգելվել է սուպերմարկետների որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Վեց ժամով արգելվել է սուպերմարկետների որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Հրապարակվել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, համաձայն որի վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Որոշումը ներկայացնում ենք ստորև․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 25.03.2020թ. N 492-Ա հրամանի հիման վրա ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ հասցեում գործող «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող մթերային խանութում, 19.03.2020թ. N 215-Ա հրամանի հիման վրա ք. Սիսիան, Ն. Ադոնցի 5/1 հասցեում գործող Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»-ում և ք. Գորիս, Մաշտոցի 155/2 հասցեում գործող ԱՁ «Սամվել Ղուլունց»-ին պատկանող մթերային խանութում, 24.03.2020թ. N 437-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4 շենք հասցեում գործող «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղերում, 22.03.2020թ. N 392-Ա հրամանի հիման վրա ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3 հասցեում գործող «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում, 22.03.2020.N 401-Ա հրամանի հիման վրա ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6 հասցեում գործող «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸին պատկանող սուպերմարկետում, 28.03.2020թ. N 626-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40 հասցեում գործող «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ-ում և ք. Երևան, Խորենացի 88 հասցեում գործող ««ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ»- ում 2020 թվականի մարտի 26-ին, 27-ին և 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի
(սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ՝ ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ.

2) Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»` ք. Սիսիան, Ն. Ադոնցի 5/1.

3) ԱՁ «Սամվել Ղուլունց»՝ ք. Գորիս, Մաշտոցի 155/2.

4) «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ
հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4
շենք.

5) «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3.

6) «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6.

7) «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40,

8) «ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ՝ ք. Երևան, Խորենացի 88:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ տնտեսավարողներին տեղեկացնել սույն որոշման մասին։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ