Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2.2 տրիլիոն դոլարի չափով տնտեսական օգնության փաթեթը, որն ԱՄՆ պատմության մեջ տնտեսական օգնության այդպիսի ամենամեծ փաթեթն է: Այդ քայլը կոչված է օգնել երկրի բնակիչներին եւ ամերիկյան ընկերություններին հաղթահարել տնտեսական անկումը, որը պայմանավորված է կորոնավիրուսի բռնկմամբ, եւ անհապաղ ապահովել հիվանդանոցներն անհրաժեշտ դեղորայքով ու սարքավորումներով, հաղորդում է Voice of America-ը:
2.2 տրիլիոն դոլարի չափով տնտեսական օգնության փաթեթը թույլ կտա 3 շաբաթվա ընթացքում ուղիղ հատկացումներ կատարել ամերիկյան հարկատուներին:
Օրինագիծը նախատեսում է 500 մլրդ դոլար հատկացնել ճգնաժամի հետեւանքով տուժած ընկերություններին եւ ընդհանուր առմամբ 290 մլրդ դոլար ուղղել ամերիկացի ընտանիքներին մեկանգյա նպաստներ հատկացնելու համար մինչեւ 3000 դոլարի չափով չորս հոգուց բաղկացած յուրաքանչյուր ընտանիքին:
Փոքր բիզնեսը կստանա 350 մլրդ դոլար վարկերի տեսքով, 250 մլրդ դոլար կուղղվի գործազրկության նպաստներ տրամադրելու համար, ինչպես նաեւ եւս առնվազն 100 մլրդ դոլար կստանան հիվանդանոցները եւ ԱՄՆ առողջապահության համակարգն ընդհանուր առմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը