25  03  2020

Կօգնենք նրանց, ովքեր կապացուցեն իրենց լավ տնտեսվարող լինելը․ Փաշինյան

Կօգնենք նրանց, ովքեր կապացուցեն իրենց լավ տնտեսվարող լինելը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ  շատ երկրներ կան, որտեղ առաջնորդվում են  քաղաքացիներին փող բաժանելու սկզբունքով: «Մենք չենք ընդունում այդ տրամաբանությունը, մենք ասում ենք՝ պետք է հասցեական օգնենք այն ընկերութուններին, որոնք պատրաստ են ընդունել կորոնավիրուսի կամ հետկորոնավիրուսային ընթացքում մրցունակ լինելու մարտահրավերը»,- ասաց վարչապետը։

Պատգամավորն ահազանգեց, թե իրեն դիմած մի խումբ խոզաբույծներ բողոքել են, որ ռեստորանների փակման պատճառով դադարել են իրենցից գնումները, և արդյունքում կորուստներ են ունենում:

Վարչապետը նշեց՝ պատրաստվում են առաջիկա կառավարության նիստում ընդունել բիզնեսին, գյուղատնտեսությանը մեծածավալ աջակցութուն ցուցաբերելու փաթեթ: «Պլանավորում ենք վաղը Կառավարության նիստում 5 փաթեթ ընդունել, որոնք այս ճգնաժամային իրավիճակի հետ են կապված: Ինչ վերաբերում է խոզաբուծությանը, դրա համար էլ մենք մեր ծրագրում ավելացրել ենք նոր կետ, և այդտեղ որոշակի վարկային կոմպոնենտ ենք դրել, բայց այնպես ենք արել, որ 0 տոկոս լինի տոկոսադրույքը, այսինքն՝ պարտքով փող ենք տալիս խոզաբուծության ոլորտին, բայց նաև բանկային կոմպոնենտ ենք մտցրել, որովհետև համոզված ենք, որ եթե երրորդ կողմի կոմպոնենտը չմտցնենք, կոռուպցիոն մեխանիզմներ կսկսեն աշխատել, և էֆեկտիվ բաշխում չենք ունենաս»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ  եթե տնտեսվարողն ապացուցի, որ լավ տնտեսվարող է, անտոկոս գումար կստանա: «Մենք ռեստորաններում ենք խոզի միս ուտելն արգելել, ընդհանրապես խոզի միս ուտելը չենք արգելել: Սուպերմարկետներում, խանութներում խոզի մսի վաճառքի ծավալներն ավելացել են»,-նշեց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ