Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Առանց մանրամասնելու, շատ ընդհանրացված
Առայժմ հայտնի չէ, թե տնտեսության կենսունակության պահպանման համար ինչ արտակարգ միջոցառումներ կձեռնարկվեն, բայց որպեսզի դրանք լինեն գործունակ, արդյունավետ և ճիշտ ժամանակին` ցանկացած պարագայում անհրաժեշտ են հնարավորինս հստակ հիմնավորումներ:
Հիմնավորումների համար, ի թիվս այլ տարրերի անհրաժեշտ կլինի ապահովել նաև` հետևյալ մեթոդաբանությունը և սկզբունքային մոտեցումները:
Մեթոդաբանությունը.
1. իրավիճակի գնահատական` ընդհանուր և ըստ ոլորտների...
2. կանխատեսվող սցենարներն` ըստ ժամկետների և ոլորտների վրա փաստացի ու կանխատեսվող ազդեցությունների աստիճանի.
ազդեցության գնահատականները պետք է հաշվի առնեն.
ա) ոլորտների դիմադրողականության աստիճանը,
բ) բոլոր ուղղություններով նոր պոտենցիալների հայտնաբերումը և հնարավորությունները ( վերապրոֆիլավորում, սպառման և արտահանման նոր ուղղություններ, և այլն ),
3. 1-ին և 2-րդ կետերի հիման վրա` միջոցառումների առաջնահերթություններն` ըստ ժամանակային սցենարների և ոլորտների.
ա) միջոցառումների գործողության ժամկետների` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ` ըստ 2-րդ կետում նշված կանխատեսումների,
բ) ոլորտները` անվտանգային, սոցիալական ( ներառյալ` սոցիալական ապահովություն, առողջապահություն, մշակույթ, կրթություն, և այլն ) իրական հատված ( արտադրություն, առևտուր, ծառայություններ, ենթակառուցվածքներ ), ֆինանսաբանկային, և այլն,
գ) իրական հատվածի աջակցության ճյուղային և տարածքային առաջնայնություններն ու դրանց հիմնավորումները,
4. հարցի «գինը», այսինքն` միջոցառումների արդյունքում պետական բյուջեի վրա ծանրաբեռվածության կանխատեսումները:
Սկզբունքները.
1. բացառել որևէ ոլորտի համար ջերմոցային պայմանների ապահովումը ի հաշիվ մյուսի, հատկապես` վերջնարդյունքում ֆինանսաբանկային ոլորտի վրայի հնարավոր ծանրաբեռնվածության փոխադրումը իրական հատվածի վրա,
2. կարճաժամկետ այսրոպեական աջակցությունը չպետք է վերածվի հետագայում տվյալ սուբյեկտի, կամ պետբյուջեի համար անհաղթահարելի, կամ ծանր բեռի ( արտոնությունների սահմանում, վարկի և տոկոսների վճարման հետաձգում, առանձին ծրագրերի համաֆինանսավորում և այլն ),
3. գնահատականները, սցենարները և աջակցության ձևերը պետք է մշակվեն բացառապես գործարարների հետ խորհդակցելով, և իրականացվեն ըստ ոլորտների, տարածքների և դրանց կարևորության:
ՀԳ
Պատրաստ լինել նաև` անհրաժեշտության դեպքում պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելուն:
ՀԳ
Ռազմարդյունաբերության մասով պետք է նախատեսել առանձին միջոցառումներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը