Մենք պետական բյուջեի և հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք՝ մի փոքր գերակատարումով: Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ ահնդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Սա կարելի է ասել 2019-ի իներցիոն թափի արդյուքներով մենք հունվար, փետրվար ամիսներին ունեցանք և մարտի սկզբին համաշխարհային համաճարակային իրավիճակում նաև տնտեսության հետ կապված որոշակի խնդիրներն իրենց արդյուքններն են տալիս: Հետևաբար այն աճի տեմպը, որ մենք ունեինք տարեսզկբից, մարտի 2-րդ տասնօրյակից սկսած դանդաղում է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը