Հարգելի գործընկերներ, արտահանողներ, տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված, ինչպես նաև ՀՀ կառավարության 16 մարտի 2020թ. 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը ՀՀ ԱԱՊ աշխատանքային գործընթացը, ներառյալ հավաստագրման բաժինը կազմակերպվելու է ամբողջական ծավալով՝ արտահանողների բնականոն գործընթացը ապահովելու նպատակով: Այդ մասին նշվում է ՀՀ առևտրարադյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հայտարարությունում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հավաստագրման բաժինը փորձաքննություն իրականացնող կազմակերպության հետ ունի նոր ռեժիմով աշխատելու համաձայնություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը