19 03 2020

25 մլրդ դրամի հրատապ աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության փաթեթին. Նիկոլ Փաշինյան



Մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, որքան էլ նախաճգնաժամային տնտեսական իրավիճակը ՀՀ-ում լավն էր: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Այս մասին մարտի 19-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք  այս փուլում հստակ արձանագրում ենք, որ մոտավորապես 25 մլրդ դրամ բիզնեսին հրատապ աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, ևս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Երրորդը, մոտավորապես 80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը և կարգաբերմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ