13 03 2020

Փոքր և միջին բիզնեսի եկամտաբերությունը կնվազի, նրանք ավելի կաղքատանան․ Գագիկ Մակարյան



Մի որոշ ժամանակ կարող է պարենային կոլապս առաջանալ, եթե Հայաստանում հիվանդությունների թիվը կտրուկ աճի։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, ՀԽ անդամ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

«Այդ խուճապը կա աշխարհի բոլոր երկրներում։ Չպետք է մեր ազգին քննադատենք, որ ավելի խուճապահար են լինում, քան այլ ազգերը։ Նույն ԱՄՆ-ում սուպերմարկետներ կան, որ դատարկություն է դարակների վրա։ Հայաստանում էլ նույն երևույթները կա։ Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում թիվը կավելանա։ Ինչքան էլ փորձենք ասենք՝ չէ, կավելանա»,-ասաց Գագիկ Մակարյանը՝ նշելով մի քանի պատճառներ։ Ըստ տնտեսագետի՝ մոբիլ ազգ ենք և հայերը տարբեր նպատակներով գտնվում են շատ երկրներում են, և հնարավոր է վերադառնան Հայաստան։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ