04 02 2020

Մենք չենք անդամակցել ԵՏՄ-ին, որ մեր մեքենաները սահմանափակումներ ունենան. Տնտեսագետ



«Մենք նախորդ տարի ունեցանք ավտոմեքենաների աննախադեպ ներկրման ծավալներ, ինչը, կարծում եմ, մեր տնտեսության համար կարճաժամկետ փուլում դրական էֆեկտ ապահովեց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ կառավարության նախանշած 4,9 տոկոս տնտեսական աճը կարելի է կյանքի կոչել ի հաշիվ ստվերի․  «ՊԵԿ նախագահի տեղակալի հայտարարությամբ մեր մոտ ստվերը կազմում է 20-23 տոկոս։ Նույն կառավարությունը, երբ պլանավորել է 2020 թվականի ընթացքում տնտեսական աճ 4,9 տոկոս, հանգիստ կարող է իրականացնել ի հաշիվ ստվերի։ Այսինքն՝ ունենք ստվերային տնտեսություն, առ այսօր այդ երևույթը պահպանվում է,  ավտոմեքենաների շուկայի այդ բոնուսը վերացել է, մենք պետք է մտածենք այլընտրանքային եկամուտների մասին, ցավոք այդ հիմքերը չեն դրվել 2019 թվականին, 2020 թվականին էլ չկան դրանք»։      

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ