18 01 2020

Գործազրկության մակարդակն աճել է․ Արա Գալոյան

Գործազրկության մակարդակն աճել է․ Արա Գալոյան

Տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը գրում է․

«Աշխատուժի ուսումնասիրության մեջ վիճակագրությունն առանձնացնում է գործազրկության մակարդակ հասկացությունը։ Դա «գործազուրկների տեսակարար կշիռն է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում»:

Հիմա պաշտոնական տվյալներ՝ 2016-ի հունվարի 1-ին գործազուրկ է եղել աշխատունակ բնակչության 18․5 %-ը։ 2017-ին՝ 18 %-ը։ 2018-ին՝ 17․8 %-ը։ Իսկ 2019-ին՝ 19%-ը։ Փաստորեն գործազրկության մակարդակն աճել ու հավասարվել 2011թ մակարդակին։

Վիճակագրության բացասական կողմը թերեւս այն է, որ տվյալները բավական ուշ են հրապարակվում։

Բայց միեւնույնն դրանք պաշտոնական են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ