14 01 2020

Հայաստանը տարածաշրջանում առաջատա՞ր է, թե՝ ոչ․ նախարարը մեկնաբանում է



«Դուք գիտեք, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը այն երկրների շարքում են, որոնք հավանական է, 2019-ը կամփոփեն 4600-4700 դոլար մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով. Հայաստանում դա կարծում եմ՝ կլինի մոտ 4650 դոլար»,- ամփոփիչ ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Վրաստանի էկոնոմիկայի նախարարի արձագանքի վերաբերյալ նախարարը նշեց, որ սա այն հարցն է, որ բոլորն էլ ցանկանում են առաջինը լինել. «Այո կան, վիճակագրության մեթոդաբանական հարցեր, բայց դա այն առանձնահատկությունն է, որ ես կթողնեի, որ վիճակագրական կոմիտեի մեթոդաբանները պարզաբանեին: Կան այդտեղ նրբություններ, որոնք պայմանավորված են այնպիսի միջազգային կազմակերպություններով, որոնք նաև մեթոդաբանությունն են հուշում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ