14 01 2020

2020-ը շատ լավ ենք սկսել․ 11 ամսում ունենք 7․5 տոկոս տնտեսական ակտիվություն․ նախարար



«Մենք շատ լավ տարի ենք սկսել 2020 թվականը, որովհետև այն կառուցված է 2019 թվականի շատ լավ հիմքի վրա: Արդեն հրապարակումներ եղել են, որ 11 ամիսների արդյունքներով մենք ունենք 7,5 տոկոս տնտեսական ակտիվություն և  որ քիչ կարևոր չէ, հատկապես առաջատար աճ ունի արդյունաբերությունը՝ 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 9,2 տոկոս, շինարարությունը 4,5 տոկոս, իսկ արտահանումն աճել է 9 տոկոսով»,- ամփոփիչ ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Անդրադառնալով ներդրումների միջավայրին նախարարը նշեց․ « Ներդրողի կողմից Հայաստանը գնահատվում է ավելի բարենպաստ և ավելի քիչ ռիսկային, որ Հայաստանը միջազգային ներդրողի տեսանկյունից ավելի նպաստավոր են դարձել, ավելի հուսալի պայմաններ են խոստանում»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ