ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը գրում է․
«Ինչպես և կանխատեսում էի երկու օր առաջ, Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչ, էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուռնավան հայաստանյան կողմին մեղադրանքներ ներկայացրեց ՀՆԱ-ի հաշվարկի տարրական մեթոդոլոգիական հարցերին չտիրապետելու կապակցությամբ:
Մասամբ վիճարկելով վրացի պաշտոնյայի մեկնաբանությունները, այնուամենայնիվ, ցավում եմ, որ հայաստանյան պաշտոնական կողմը շտապողականություն է դրսևորել ինչպես մասնագիտական տնտեսագիտական գնահատականների, այնպես էլ տարածաշրջանային օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողությունների գնահատման մասով:
Ինչպես և նշել էի, վարչապետի գնահատականները շատ ռիսկային էին, որի հետ կապված ճիշտ կլիներ վերջնական եզրահանգման գալ ս.թ. ապրիլ ամսին, երբ Հայաստանի և Վրաստանի վիճակագրական ծառայությունները պաշտոնապես կհրապարակեին տեղեկատվություն համապատասխան ցուցանիշների վերաբերյալ:
Սակայն ինձ էլ ավելի է մտահոգում հետևյալը. ինչպե՞ս են կառավարության ամենաբարձր հարթակներում ձևավորվում տնտեսագիտական կարծիքները՝ մասնագիտակա՞ն, թե՞ միայն քաղաքական հենքի վրա:
Եվ վերջապես ինչու՞ այս հարցերի հետ կապված պաշտոնապես հանդես չեն գալիս ՀՀ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները»,– գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը