13 12 2019

Վերլուծություններ ես ոչ նախկինում եմ տեսել, ոչ էլ՝ հիմա. Տիգրան Ջրբաշյան



Դեկտեմբերի 13-ին «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ․օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովի ժամանակ «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց իր կարծիքը հանդիպման մասին և ընդգծեց նման հանդիպումների վերաբերյալ իր վերաբերմունքը. «Քանի դեռ մենք չհասկանանք ինչ ենք ուզում, ցավոք սրտի, այս միջոցառումների նկատամամբ մեր վերաբերմունքը տարբեր է լինելու: Պետք է կարողանալ հասկանալ՝ ո՞րն է այն գաղտնի բանալին, որը 20 տարի ոչ մեկի ձեռքին չկար, բայց մենք հիմա ունենք, լուրջ վերլուծություններ պետք է ունենանք, որը ես ոչ հիմա եմ տեսնում, ոչ էլ նախկինում եմ տեսել: Եթե կան, կիսվեք մեզ հետ: Եվ հետո եկեք հասկանանք՝ ուր ենք հասնելու, նկարագրենք վերջին կետը, նոր նստենք էս միջոցառումներն անենք»:

Պատասխանելով Տիգրան Ջրբաշյանի հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ վերլուծություններ կան, և դրանք քիչ չեն. «Ինչի պակաս չի եղել, հենց վերլուծություններն են: Եղել են բազմաթիվ վերլուծություններ և եթե դրանք մեկով ավելանան կամ պակասեն, չեմ կարծում, որ մեր այսօրվա իրավիճակը էապես կփոխվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ