Այստեղ մենք կարողանում ենք տեսնել, թե փոքր ու միջին ձեռնարկություններն ինչ զգացողություններ ունեն և ինչ ակնկալիքներ ունեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ անդրադառնալով «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի ՓՄՁ-ների վերաբերյալ բացահայտումներին:
«Սա տարբերվում է դասական վիճակագրությունից, որովհետև վիճակագրությունը դա թվերի մասին է ավելի շատ, իսկ այստեղ անձնական սպասումների, ակնկալիքների ու կարծիքների մասին: Սրանից շատ բան կարող ենք իմանալ, շատ ուղղորդիչ կարող է լինել մեր գործողություններում»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ իրենք թիրախավորում են ոչ թե ՓՄՁ-ների քանական աճին, այլ որակական աճին, որն արտացոլվելու է իրենց արդյունավետության ցուցանիշներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը