Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ հանդիպման ժամանակ խնդիրները լուծում չեն ստացել, իրենք ներկայացրել են իրենց խնդիրները։
«Պայմանավորվել ենք, որ ակցիաները դադարեցնենք և զանգահարենք պարոն Մաշադյանին և շաբաթվա ընթացքում երկու անգամ ևս հանդիպենք»- ասէլ է նա։
Մեկ այլ ավտոներկրող էլ ավելացրեց, որ ցանկանում են վարչապետի հետ հանդիպում ունենալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը