27 11 2019

Քննարկում Կառավարությունում՝ ՀԲ ներկայացուցիչների մասնակցությամբ

Քննարկում Կառավարությունում՝ ՀԲ ներկայացուցիչների մասնակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը:

Քննարկմանը ներկա էին պատասխանատու նախարարությունների ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և ծրագրերի ղեկավարներ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Փոխվարչապետն այսպիսի ընդլայնված կազմով հանդիպումը համարել էր լավ հնարավորություն քննարկելու առկա մեկ տասնյակից ավելի ծրագրերի ընթացքը, համատեղ ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները, ինչպես նաև մտքեր փոխանակելու դրանց հաղթահարելու համար լավագույն և արդյունավետ լուծումներ գտնելու շուրջ:

Սիլվի Բոսուղթոն ևս կարևորել է հանդիպումը և հակիրճ ներկայացրել Համաշխարհային բանկի ծրագրերի փաթեթը:

Այնուհետև հանդիպման մասնակիցները հարց ու պատասխանի ձևաչափով շարունակել են քննարկումը և անդրադարձել ամենատարբեր՝ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, տնտեսության, առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին մանրամասներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ