24 10 2019

Կառավարությունն արտոնություն տվեց Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը



Կառավարությունն իր հոկտեմբերի 24-ի նիստում, որոշում կայացրեց բավարարել «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով նշեց, որ ընկերությունը գործում է Երևանում 2013-ից, զբաղվում է լուսափաթանց կոնստրուկցիաներով դռների և պատուհանների արտադրությամբ:

«Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է իրականացնել

7մլրդ 686 մլն դրամ արժեքով  հումք: Ներկայումս ընկերությունում աշխատում է 64 աշխատակից: Այս ծրագրի իրականացման արդյունքում ևս 30-40 նոր աշխատակիցներ կավելանան՝  145 հազար դրամ միջին աշխատավարձով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այս ծրագրով արտադրվող արտադրանքը գնահատվում է 8,8 մլրդ դրամ, որի 70-80 տոկոսը կիրացվի ՀՀ-ում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ արտոնություն տրվեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ընկերությունը զբաղված է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ: «Այս ծրագրով ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել շշերի կաղապարներ: Նաև պատրաստվում է ավելի ուշ ներդրումներ անել ավելի բարձր արտադրողականությամբ շշալցման հոսքագծեր ձեռք բերելու միջոցով և ընդլայնել արտադրատեսականին:

Այս ծրագրով նախատեսվում է իրականացնել մոտ 119 մլն դրամի ներդրումներ, որից սարքավորումների արժեքը կկազմի 93 մլն դրամ: Այս ընդլայնման արդյունքում ընկերությունում կստեղծվի 17 նոր աշխատատեղ՝ 19-60-170 հազար դրամ միջին աշխատավարձով»,-ասաց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ