26 09 2019

Ռուսաստանը 20 մլն դոլար կհատկացնի Հայաստանին

Ռուսաստանը 20 մլն դոլար կհատկացնի Հայաստանին

Ռուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը: 

«ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։

Եվս մոտ 2,8 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ Զարգացման ծրագրին` ուղղված Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը։

Նշենք, որ Ռուսաստանը ֆինանսավորում է նաև ՄԱԿ մի շարք այլ ծրագրեր, որոնց կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ