20 09 2019

«Նաիրիտ»-ը և «Արմավիա»-ն պետությանը պարտք են 47 մլրդ դրամ. ՊԵԿ

«Նաիրիտ»-ը և «Արմավիա»-ն պետությանը պարտք են 47 մլրդ դրամ. ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ԱԺ-ում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, նշեց․

«Պետությանը տնտեսական սուբյեկտների, որոնց պետք է 56 մլրդ դրամ ընդհանուր չափով ԱԱՀ դեբետներ վճարվեն, ժամկետանց պարտքերը կազմում են 1,4 մլրդ դրամ: 56 մլրդ դրամից, որոնք կտրամադրվեն տնտեսական սուբյեկտներին, մոտ 5 միլիարդը բաժին է հասնում 181 ընկերության, որոնք սնանկության վարույթում են գտնվում: Միեւնույն ժամանակ, Անանյանը նշեց, որ այդ ընկերություններից երկուսը՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ն եւ «Արմավիա» ընկերությունը, պետությանը պարտք են 47 մլրդ դրամ:

««Նաիրիտ»-ը պարտք է 10 մլրդ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ: Ընդ որում այդ գումարից 98%-ը «օդի հարկն» է, որն այդպես էլ չվերադարձվեց պետությանը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ