26 08 2019

ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ»-ին և «Գազպրոմ»-ին պատկանող ՍՊԸ-ին

ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ»-ին և «Գազպրոմ»-ին պատկանող ՍՊԸ-ին

Պետական եկամուտների կոմիտեն տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը՝ 1 մլն 938 հազար դրամով՝ առանց փաստաթղթերի ապրանք մատակարարելու համար: Այս մասին մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Նույն պատճառով մոտ 1 մլն դրամ տուգանվել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Բութան» ՍՊԸ-ն:

Վերջին երկու ամսում ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման խախտումների 70 դեպք, որոնց համար տուգանքը կազմել է շուրջ 50 մլն դրամ:

Ամենախոշոր տուգանքի ենթարկվել է «Նազարեթ սպորտ» ընկերությունը՝ ավելի քան 15 մլն դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ